Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով ու վարունգով աղցան
LifestyleԲաղադրամասեր՝
2 թեյի գդալ սոյայի սոուս
500 գրամ կարտոֆիլ
2 հատ վարունգ
Մաղադանոս
4 ճաշի գդալ սոճու ընկույզ
Բուսայուղ
2 ճաշի գդալ քացախ
1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ մանանեխ (Горчица)
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը խաշել, կեղևազատել ու մանրացնել։

Վարունգն ու կանաչին կտրատել։

Ընկույզը չոր թավայի մեջ տապակել։

Բուսայուղը, սոյայի սոուսը, քացախը, մանանեխը, մեղը միախառնել։

Միախառնել կարտոֆիլը, վարունգն ու կանաչին, ավելացնել ընկույզն ու սոուսը։

