Էստոնացին որոշեց մեքենայով պտույտ տալ սառած լճի վրայով. ահա արդյունքը (լուսանկարներ)
LifestyleԷստոնական Ռոխուկյուլլա նավահանգստի մոտ Volkswagen Touareg ամենագնացի վարորդը որոշել էր պտույտ կատարել բարակ սառույցով պատված լճի վրայով, բայց ամեն ինչ անհաջող ավարտ էր ունեցել։ Խորությունը մեծ չէր, և մեքենան մինչև անիվներն է խրվել ջրի մեջ, բայց մի կարևոր խնդիր կա` ջուրն արդեն սառել է։ Այժմ պետք է սպասել մինչև այն հալվի, որպեսզի մեքենան համեմատաբար անվնաս դուրս բերվի։ Հատկանշական է, որ վարորդը սթափ է եղել։ Թե ինչ է նրա մտքով անցել, դժվար է պատկերացնել։



