Քիմ Քարդաշյան. Ես Քարդաշյանների կայսրության ուղեղն եմ
LifestyleՔիմ Քարդաշյանը ներկայացրել է անցած տարվա ֆոտոսեսիան ու պատմել, որ ինքը Քարդաշյանների կայսրության «գլխավոր ուղեղն» է:
Editorialist ամսագրին տված հարցազրույցում հեռուստաաստղը որոշել է մի քիչ պատմել իր ու իր ընտանիքի մասին:

Միաժամանակ Քիմն իր kimkardashianwest.com կայքում մի քանի լուսանկար է ներկայացրել այն ֆոտոսեսիայից, որը արվել էր մինչեւ երկրորդ երեխայով հղիանալը:

«Գիտեք, ինչ վերաբերում է մեր մեծ ընտանիքին, զվարճալի է լսել, որ լրատվամիջոցները գրում են՝ Քրիս Ջեններն է գլխավոր դիրիժորը, նա է ստիպում երեխաներին անել այս կամ այն: Աստված իմ, եթե միայն իմանայիք: Իրականում ես եմ ասում «Քայլի, սա՛ արա, Քենդա՛լ, իսկ դու լավ կանեիր այսինչ բանն անեիր»: Ես ինքս եմ,ի դեպ, ընտրել սոցցանցերի ակտիվ գործածման ճանապարհը, քանի որ տեսնում եմ որ ապագան դրանցն է: Ես իմ կայքը բացեցի, որտեղ հրապարակում եմ, ինչ ուզում եմ ու ինչպես ուզում եմ: Ես անքան շատ հարցազրույց եմ տվել շատ պարբերականների, բայց միշտ այն չի ստացվել, ինչ ես էի ուզում»,- նշումէ Քիմը:
Ինչ վերաբերում է նոր լուսանկարներին, ապա դրանց հեղինակը լուսանկարիչ Ժիլ Բենսիմոնն է:

Քենդալ Ջենները՝ մինչեւ նրանով Քիմի զբաղվելը

Եվ հետո...