Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը մտադիր են ամուսնանալ
LifestyleՄայլի Սայրուսը ու Լիամ Հեմսվորթը մտադիր են ամուսնանալ, գրում է Hollywood Life–ը: 23-ամյա երգչուհին ու 26-ամյա դերասանը նորից միասին են, չնայած աստղերն առայժմ պաշտոնապես չեն հաստատել այդ փաստը:
Հիշեցնենք, որ ամուսնանալու առաջին փորձը ավարտվել էր բաժանումով 2013 թ.: Սակայն սիրահարները որոշել են նորից ամեն ինչ սկզբից սկսել:
«Նրանց հարաբերություններում շատ կրքոտ ժամանակաշրջան է: Նրանք շատ ժամանակ են անցկացնում իրար հետ: Մայլին մշիտ հույս ուներ, որ մի անգամ ինքն ու Լիամը միասին կլինեն: Նրանք արդեն քննարկում են հարսանիքը: Մայլին ասում է, որ չի կարող համբերել, թե երբ է դառնալու միսիս Հեմսվորթ ու ուզում է հնարավորինս շուտ ամուսնանալ»,- հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Մայլի Սայրուսը ու Լիամ Հեմսվորթը սկսել են հանդիպել 2009 թ.: Նրանք ծանոթացել էին «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: