Զգում էի ինձ ինչպես իմ տանը. Նազենի Հովհաննիսյան
LifestyleՀայտնի դերասանուհի եւ հարղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, որն այժմ երգչուհի Սոֆի Մխեյանի հետ ԱՄՆ-ում է, նոր լուսանկար է հրապարակել լոսանջելեսյան Գեթթի թանգարանից։ Հավանաբար, թանգարանն ու ցուցանմուշները այնքան են դուր եկել Նազենիին, որ նա Facebook-ում գրել է. «Զգում էի ինձ ինչպես իմ տանը»։

Հիշեցնենք, որ մինչ ԱՄՆ մեկնելը, Նազենին եւ Սոֆին միասին օդապարիկով երկինք են բարձրացել եւ Արարատ լեռան, Գառնու տաճարի ամբողջ գեղեցկությամբ հիանալուց բացի, շամպայն խմել բաց երկնքում։
