Ինչպես է անցել «Մետրոյում առանց տաբատի» օրը. ֆոտոշարք
LifestyleԱշխարհի տարբեր երկրներում կիրակի օրը՝ հունվարի 10-ին, տոնել են «Մետրոյում առանց տաբատի» օրը, գրում է The Daily Mail-ը։
Այս ակցիան ամենամյա միջոցառում է, որն առաջին անգամ նշվել է 2002 թվականին Նյու Յորքում ընդամենը յոթ հոգու մասնակցությամբ։ Մարդիկ այդ օրը մետրո են մտնում սովորական ձմեռային հագուստով, սակայն՝ առանց տաբատի կամ կիսաշրջազգեստի: Նպատակի մասին չի հաղորդվում։
Ակցիան, Նյու Յորքից բացի, արդեն նշվում է տասնյակ այլ քաղաքներում։
















