Երբ էկրաններից տեսնում ենք մի դերասանի կամ երգչի, շատերս ակամա մոռանում ենք, որ նրանք մինչ իրենց մասնագիտությամբ ներկայանալը, նախեւառաջ մեզ պես մարդիկ են՝ իրենց ուրախություններով ու տխրություններով, իրենց առօրյա հոգսերով ու ձեռքբերումներով: Նրանք էլ մեր նման մի փոքր բանից կարող են տանջվել եւ երջանկանալ: Նրանք էլ սիրում են ու հիասթափվում, միայն թե բեմը այն տեղը չէ, որտեղից կարելի է պատմել այդ մասին…Life.panorama.am-ն առաջիկայում կներկայացնի մեզանում հայտնի արվեստագետներին բոլորովին այլ կողմից: Մենք կխոսենք ոչ թե նոր աշխատանքներից ու տեսահոլոավկներից, այլ պարզապես կանկեղծանանք միմյանց ու ընթերցողի հետ, չէ որ անկեղծությունը գերագույն հատկանիշն է, որը մարդուն դարձնում է պարզ, առանց արհեստական շղարշների: Մեր «անկեղծության տաղավարում» առանց բեմական դիմակի երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողութունները շատ են, բայց մինչ այսօր ինձ համար տպավորիչ է մնում այն, թե ինչքան շատ էի սիրում լինել ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով միշտ երգում էի մեր տանը կազմակերպվող խնջույքների ժամանակ, ընդ որում պարտադիր պայման էր կանգնել բարձր աթոռին: Վառ հիշողություններից է նաեւ այն, որ մանկապարտեզային տարիքից շատ հաճախ էի սիրահարվում:
Եկա, որովհետեւ...
Եկա, որովհետեւ ինչպես յուրաքանչյուրս մեր փոքրիկ առաքելությամբ ենք գալիս այս աշխարհ: Գալիս ենք սովորելու, տառապելու, հոգեպես բարձրանալու եւ կատարելագործվելու: Եկա, որովհետեւ ասելիք ունեմ, հոգումս ծնվող մեղեդիների միջոցով ինֆորմացիա ունեմ փոխանցելու:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական էր 2013 թվականը… Ինձ գտավ այն տղամարդը, ում հետագայում ճակատագիր կոչեցի:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ու տխրում, որ անցյալում բոլորս կորուստներ ենք ունեցել: Թող, որ դրանք չլինեին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ