Տղամարդը դիմել է պլաստիկ վիրահատությունների՝ պլաստմասե տիկնիկին նմանվելու համար (լուսանկարներ)
LifestyleԱմերիկացի Ջասթին Ջեդլիքան 150.000 ԱՄՆ դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի հանրահայտ Barbie տիկնիկի ընկերոջը՝ Human Ken-ին:
Այս փաստը շոկի մեջ է գցել հանրությանը, չնայած այն փաստին, որ Barbie տիկնիկը բավականին երկար ժամանակ ունի իր կենդանի նմանակները և համաշխարհային սեր վայելող այս տիկնիկին ցանկանում են նմանվել բոլոր փոքրիկ աղջիկներն իրենց մանուկ հասակում:
Ջասթին Ջեդլիքայի պարագայում պլաստմասե տիկնիկին նմանվելը մոլուցքի է վերածվել և նա դեռ ծրագրում է այլ պլաստիկ վիրահատությունների դիմել՝ իր արտաքին տեսքը կատարյալ դարձնելու նպատակով:
