Հանրապետությունում նախոդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1,7 տոկոս գնաճ
ՏնտեսությունՀանրապետության սպառողական շուկայում 2015-ի դեկտմեբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1,7 տոկոս գնաճ:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:
«1,7 տոկոս գնաճի պարագայում պարենամթերքի գներն աճել են 3 տոկոսով , ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում՝ 0,9 տոկոս, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2 տոկոսով »,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվելէ գնաճ՝ 0.1-25.2 տոկոս: Առավել բարձր գնաճ է արձանագրվել 1 ապրանքային խմբում՝ բանջարեղենի և կարտոֆիլի գծով գնաճը կազմել է 25.2 տոկոս: 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում 0.2- 0.7 տոկոս: 3 ապրանքային խմբերում արձանագրվել է գնանկում: Մասնավորապես, գրանցվել է ձկնամթերքի 0.2, հրուշակեղենի՝ 0.3 և ոչ ոգելից խմիչքի 0.7 տոկոս գնանկում:
«Միրգ ապրանքային խմբում արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ, հավկիթի գներն աճել են 2.7տոկոսով, կաթնամթերքի և հացամթերքի գները՝ 0.1 տոկոսով, շաքարավազինը՝ 0.3 տոկոսով, այլ մթերքներինը՝ 0.2 տոկոսով»,- ընդգծեց նա :
Անդրադառնալով հանրապետության բնակավայրերում անկացված ուսումնասիրությունների՝ խորհրդականը նշեց, որ 2015 թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետության բոլոր բնակավայրերում արձանագրվել է գնաճ: Առավել բարձր գնաճ է արձանագրվել Վաղարշապատ քաղաքում՝ 2.7 տոկոս, ամենացածրը՝ Գավառում 1.3 տոկոս: Երևանում գնաճը կազմել է 1.4 տոկոս: