Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնալուծվում են
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ինչպես երևում է, Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի բաժանման մասին լուրերը ճիշտ են։ Արևմտյան լրատվաիջոցները, հղում կատարելով զույգին մոտ կանգնած աղբյուին, նշում են, որ Ջոլին ու Փիթը փորձել են հաշտվել, համաձայնության գալ, բայց չի ստացվել. անընդհատական վեճեր, փոխադարձ մեղադնանքեր։ Նրանք խոստովանել են, որ իրենց ամուսնությունը փրկելն այլևս անհնար է։
Ըստ աղբյուրի՝ Ջոլին նշել է, որ Փիթը շատ է փոխվել, նա այն մարդը չէ, ում ինքը սկզբում սիրել է, իսկ Փիթն էլ Ջոլիին մեղադրում է դավաճանության մեջ։ Ջոլին գտնվում է Կամբոջայում, որտեղ ֆիլմ է նկարահանում, Փիթը համոզված է, որ Ջոլին այդ ընթացքում իրեն դավաճանել է։
Խնդիրը նրանց համատեղ հսկայական ունեցվածքն է՝ 500 մլ դոլար, բաժանումից հետո առաջ կգա դա կիսելու հարցը։