Հնդիկ տղամարդն արդեն 39 տարի է չի լողացել՝ որդի ունենալու նպատակով (լուսանկարներ)
Lifestyle67-ամյա Քայիլաշխ Սինգխուն չի լողացել արդեն 39 տարի` որդի ունենալու նպատակով,- գրում է Orer.am-ը:
Բանն այն է, որ պարոն Սինգխուն, ունենալով 7 աղջիկ, այդպես էլ զրկված է եղել որդի ունենալու բերկրանքից, ինչը և դրդել է նրան հետևել տեղի քահանայի խորհրդին` չլողանալ 38 տարի, արդյունքում կծնվի արու զավակ:

Ցավոք, դեռևս չի իրականացել Քայիլաշխ Սինգխունի երազանքը ու չնայած դրան` նա շարունակում է հուսալ, որ իր չլողանալու արդյունքում ի վերջո կունենա որդի:


Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը