Անջելինա Ջոլին ու մյուս աստղերը` «Քունգ ֆու պանդա 3» մուլտֆիլմի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Փոքրիկների կողմից անչափ սիրված մուլտհերոսներից մեկը` Պո անունով պանդան, վերադառնում է մեծ էկրան` «Քունգ ֆու պանդա 3» մուլտֆիլմի շրջանակներում:
Ինչպես նշում է Tatler-ը, օրերս Հոլիվուդում կայացել է մուլտֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել կինոաշխարհի ամենահայտի ու ազդեցիկ ներկայացուցիչներից մի քանիսը: Մասնավորապես աստղային հյուրերի շարքում են եղել Անջելինա Ջոլին, Դասթին Հոֆմանը, Քեյթ Հադոսոնն ու այլք:
Հետաքրքրական է, որ մուլտֆիլմի ձայնագրման գործընթացում ներառված են եղել Ջոլիի 6 երեխաներից 4-ը`Պակսը, Զահարան, Շայլոն ու Նոքսը: Տաղանդաշատ մայրիկի խոսքերով, իր երեխաները շատ լավ են իրականացրել իրենց առջև դրված առաջադրանքը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում են հոլիվուդյան պրեմիերայի աստղային հյուրերին.
Անջելինա Ջոլի



Լյուսի Լյու և Քեյթ Հադսոն
Դասթին Հոֆման

Ջեք Բլեք և Քեյթ Հադսոն
Քեյթ Հադսոնն իր որդիների հետ
