Ձեր հեռախոսը հուսալի ձեռքերում է. հեռախոսը գտած անծանոթի ռոմանտիկ գրառումը Facebook-ում
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Սիդնեյում խորհրդավոր տղամարդը, որի միայն անունն է հայտնի՝ Լուք, գնացքի մեջ պատահաբար գտել է անծանոթ կնոջ հեռախոսը եւ որոշել է յուրօրինակ ձեւով վերադարձել այն տիրոջը՝ Մոնիկա Քուկին: Տղամարդը ռոմանտիկ գրառում է կատարել նրա Facebook-յան էջում՝ տեղեկացնելով, որ հեռախոսը հուսալի ձեռքերում է: Ավելին, Լուքը Մոնիկային հրավիրել է հանդիպման:

«Բարեւ Մոնիկա, ես գտել եմ ձեր հեռախոսը գնացքի մեջ. ի դեպ, խորհուրդ կտայի փոխել ձեր հեռախոսի գաղտնագիրը, քանի որ շատ հեշտ էր այն գուշակել: Իմիջայլոց, ձեր էջի գլխավոր լուսանկարը շատ գեղեցիկ է: Ձեր հեռախոսի պատյանի մեջ գտել եմ նաեւ ձեր կրեդիտ քարտը: Ես նոր գրառում եմ կատարել ձեր Facebook-յան էջում, որպեսզի դու իմանաք, որ ձեր հեռախոսը ապահով ձեռքերում է, ինչպես նաեւ ավելացրել եմ ինձ ձեր Tinder-ում, որպեսզի դուք կարողանաք կապնվել այն ազնիվ մարդու հետ, որը գտել է ձեր հեռախոսը: Առաջարկում եմ նաեւ հանդիպել եւ կատակել այս թեմայի շուրջ: Մաղթում եմ հաճելի օր»,- գրել է ռոմանտիկ անծանոթը:
Նշենք, որ Մոնիկան արդեն նոր գրառում է կատարել իր Facebook-յան էջում եւ տեղեկացրել, որ վերցրել է իր հեռախոսն ու կրեդիտ քարտը:
Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail