Նիդերլանդներում տղամարդիկ կիսաշրջազգեստներով դուրս են եկել փողոց՝ ընդդեմ կանանց դեմ բռնությունների
ՄիջազգայինՆիդերլանդներում մի քանի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչներ որոշել են համատեղ բողոքի ակցիա անցկացնել՝ Քյոլնում Ամանորին կանանց նկատմամբ կիրառված բռնության դեպքերի առնչությամբ. հայտնում է Russia Today-ը:
Բողոքի ակցիա յուրօրինակ տեսք է ունեցել. այսօր տղամարդիկ կարճ կիսաշրջազգեստներով դուրս են եկել Ամստերդամի գլխավոր հրապարակ՝ ցույց տալու իրենց դժգոհությունը՝ տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ:
«Մենք որոշել ենք փոխել դերերն ու կիսաշրջազգեստ հագնելու ազատությունը: Մենք բացում ենք մեր ոտքերը հանուն ազատ հասարակության, որտեղ կանայք կարող են գիշեր-ցերեկ հանգիստ քայլել փողոցներում»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: