Kate is great. Քեյթ Մոսի ամենատպավորիչ լուսանկարները` մեկ ֆոտոշարքում
LifestyleՀունվարի 16-ին իր ծննդյան 42-րդ տարեդարձն է նշել աշխարհի, թերև, ամենատիտղոսակիր մոդել Քեյթ Մոսը, ինչի կապակցությամբ Tatler ամսագիրը որոշել է մի ֆոտոշարքի շրջանակներում հավաքել նրա մասնակացությամբ ամենաստացված լուսանկարներից մի քանիսը:
Աղբյուրը նկատում է, որ իր 27-ամյա կարիերայի ընթացքում նրբակազմ բրիտանուհին հասցրել է քայլել ամենակարևոր պոդիումներով ու զարդարել աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերի շապիկները` դրանով իսկ ապահովելով վաճառքի հսկայական ծավալներ:





















