Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը՝ թեւանցուկ (ֆոտո)
LifestyleԵրեկ հայտնի դարձավ, որ Full House եւ DomiNo սիթքոմների սիրված դերասանները հաճելի անակնկալ են պատրաստել իրենց հեռուստադիտողների համար: Հայտնի արտիստները համատեղ տեսահոլովակ են նկարահանել՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյա հոբելյանին: Համացանցում արդեն մի քանի լուսանկարներ են հայտնվել, որոնցում ճանաչված դերասանները ներկայացել են 70-ականների ոճով։ Սակայն մեր ուշադրությունը գրավեց Instagram-ում տեղադրված հետեւյալ լուսանկարը, որում Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը թեւանցուկ են։
