Դոլարի փոխարժեքը նավթի անկման ֆոնին գերազանցել Է 78 ռուբլու նշագիծը
ՏնտեսությունՄոսկվայի բորսայում հունվարի 18-ին սակարկությունների բացվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 1,15 ռուբլով եւ կազմել 78,75 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 1,03 ռուբլով՝ հասնելով 86,71 ռուբլու, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ռուբլին Էժանանում Է նավթի անկման ֆոնին: Հունվարի 18-ի առավոտյան Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի մարտի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն ընկել Է 3,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,96 դոլար: WTI մակնիշի նավթը կորցրել Է 2,3 տոկոս եւ վաճառվում Է բարելի դիմաց 28,75 դոլար գնով:
«Նավթշուկայի իրադրությունը դեռեւս նպաստավոր չԷ, գնային ճնշումն ուժեղացել Է Իրանի նկատմամբ սահմանված պտժամիջոցների չեղարկման վերաբերյալ հայտարարումից հետո»,- պարզաբանել Է առաջատար վերլուծաբան Անտոն Ստարցեւը:
Իրանի կողմից այն պահանջների կատարման մասին, որոնք անհրաժեշտ Էին միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի իրագործումն սկսելու համար, հունվարի 16-ին հայտնել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն, ինչից հետո ԵՄ-ի իշխանությունները հայտարարել են Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ամբողջությամբ, իսկ ԱՄՆ-ը՝ մասնակի վերացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: