Իսպանիան Թուրքիայում հակաօդային պաշտպանական համակարգեր կտեղադրի
ՄիջազգայինԻսպանիան, փոխարինելով Նիդերլանդներին, 2015 թվականի հունվարից Թուրքիայի սահմանին կտեղակայի իր հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը:
Նա տեղեկացրել է, որ Իսպանիան հակաօդային պշատպանության 6 համակարգ և 130 զինվոր կուղարկի Թուրքիա: Դրանք նպատակ են հետապնդում պաշտպանել Թուրքիայի հարավում քաղաքացիական հասարակությանը Սիրիայից և Իրաքից հնարավոր հարձակումների պարագայում: Պաշտպանական համակարգերը կտեղակայվեն Ադանայի շրջանում: