Ի՞նչն է համախմբել «Ֆուլ հաուս»-ի և «Դոմինո»-ի դերասաններին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին համացանցում են հայտնվել «Ֆուլ հաուս» եւ «Դոմինո» սիթքոմների դերասանների` 70-ականների ոճով համատեղ լուսանկարները: Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչն է միացրել սիրված սիթքոմների արդեն շատ հարազատ դերասաններին: Մեզ հետ զրույցում «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նշեց, որ երկու սիթքոմների դերասաններին համախմբել է մի շատ գեղեցիկ ու կարեւոր նախագիծ.
«Այս տարի՝ հունվարի 22-ին լրանում է հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 95 ամյակը, հենց մեծանուն երաժշտի տարեդարձն էլ մեկ նախագծի շրջանակում համախմբել է «Ֆուլ հաուս»-ի եւ «Դոմինո»-ի դերասաններին: Սա «Արմենիա TV»-ի նախագիծն է. Առնո Բաբաջանյանի երգերից մեկի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը երգում են երկու սիթքոմների դերասանները, ընդ որում նրանք ներկայանում են 70-ականների ոճով»:

Արմեն Պետրոսյանի փոխանցմամաբ` նոր տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունվարի 21-ին համացանցում, իսկ հունվարի 22-ից ` «Արմենիա TV»-ի եթերում:
Հետաքրքրվելով, թե ի՞նչ նորություններ են սպասվում «Ֆուլ հաուս»-ում, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք դեռ պատրաստվում ենք «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանին, իսկ մնացած ծրագրերի մասին կխոսենք հետագայում»:
Շարունակությունը՝ այստեղ: