Երևան, 11.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կոմպրադորական էլիտան, ամերիկյան դոլարներն ու ագրեսիվ ուժերի առջև բացվող դռները. «Փաստ» «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն». կրտսեր սերժանտ Գևորգ Օթարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»


Ճանաչեք դավաճան տղամարդկանց ըստ հորոսկոպի նշանների

Lifestyle

Պոտենցիալ դավաճանին բացահայտելը հնարավոր է մի քանի միջոցներով: Կանանց մի խումբ վստահում է սեփական ինտուիցիային, մյուսները` բամբասանքներին, երրորդներն էլ` հորոսկոպին: Ի՞նչ են խորհուրդ տալիս աստղերը` զուգընկեր ընտրելու դեպքում:

Խոյի մտքով անգամ չի անցնի դավաճանել սիրելիին, քանի դեռ նա սիրահարված է: Զգացմունքը նրան ամբողջությամբ է կլանում` չթողնելով ոչ մի ազատ տեղ թեթևամիտ սիրախաղի համար: Քանի դեռ նա քեզ ձեռքերի վրա է տանում, նվերներով «ողողում», խոստանում երկնքից  աստղեր բերել, նրա հավատարմությանը կարիք չկա կասկածելու: Իսկ Խոյի դավաճանության մասին ամենահեշտը հենց նրանից էլ իմանալն է: Նա խաբել չի կարողանում և չի սիրում, իսկ դաժան ճշմարտությունը շատ հեշտ է ասում, երբեմն նույնիսկ թաքուն հաճույքով:

Ցուլերն այն տղամարդիկ են, ովքեր չեն հավակնում  Կազանովայի դափնիներին և այնքան էլ հեշտ չեն գլուխները կորցնում: Սակայն չեն էլ շտապում «միակի» ընտրության հարցում: Եթե Ցուլը քեզ չի ուսումնասիրում մանրադիտակով` մանրամասնորեն զննելով քո առավելություններն ու թերությունները, չի հարցնում ամենաաննշան իրադարձությունների մասին, եթե չի հետաքրքրվում ընտանիքիդ և հետագա պլաններիդ մասին, եթե չի ձգտում ցանկացած հարցում խորհուրդ տալ, ուրեմն դու այլևս նրա կյանքի էական մասը չես: Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն մյուս տղամարդկանց` Ցուլերը չեն հպարտանում իրենց հաղթանակներով և հատկապես` դավաճանություններով:

Երկվորյակներ. կենդանակերպի այս նշանի տակ ծնված տղամարդկանց անկայունության բացահայտողը հենց նրանց կայունությունն է: Այո, ոչ մի տարօրինակ բան չկա: Հիշիր`  ինչպես է նա վերջերս քեզ ամեն օր զարմացրել` բնավորության նոր գծերը ցուցադրելով, իր աշխարհայացքը արմատապես փոխելով, չհոգնելով կյանքը փոխել ոտքից գլուխ: Եվ հենց այդ ժամանակ է նա քո առջև ամբողջովին բացվել, քեզ է ցուցադրել իր ուրախություններն ու տպավորությունները: Հենց որ քեզ թվում է, թե քո «մշտական երեխա» Երկվորյակը կայունացել է, տղամարդ դարձել և խելք հավաքել, ապա իմացիր, որ նա արդեն մեկ ուրիշի «մշտական երեխան» է:

Խեցգետնին շատ «դժվարությամբ է տրվում» դավաճանությունը, չէ՞ որ նա շատ է ցանկանում ընտանիքի օրինակելի հայր, հավատարիմ ամուսին և հուսալի զուգընկեր լինել: Բացի այդ, նա գուշակում է` որքան ցավալի է խաբված լինել  և չի ցանկանում տառապանք պատճառել նրան, ում հանդեպ անտարբեր չէ: Եթե ամեն դեպքում նոր համակրանք է առաջանում, նա կասկածում է և սկսում իր համար արդարացումներ փնտրել, ընկերների հետ կիսում է խուճապը, ելք է փնտրում, որը շահավետ կլինի բոլոր շահագրգռված կողմերի համար, և մեծ վարպետությամբ կատարվածի ողջ պատասխանատվությունը ուրիշի ուսերին կգցի:

Առյուծը չի կարողանում թաքցնել դավաճանությունը, քանի որ իր յուրաքանչյուր ընտրյալով նա սովոր է և հպարտանալ, և պարծենալ: Նա ի վիճակի չէ զսպել իրեն հանդիսավոր միջացառումներին չներկայանալ հերթական կնոջ հետ, հմայվել նրա գեղեցկությամբ, ինչպես իր քաջության համար տրված շքանշանի, և չի էլ մտածում այն մասին, որ նախկին սիրելին կարող է իմանալ այդ մասին: Առյուծի անկայունության մասին իրենց պարտքը կհամարեն քեզ հայտնել նրանք, ում ճանապարհին նա կանգնել է: Չէ՞ որ  թշնամիների պակաս այս նշանը երբեք չի զգում:

Կույսի նշանի տակ ծնված տղամարդիկ հայտնի են իրենց կայունությամբ, նրանց գերելն ամենքը չի կարողանում: Սակայն եթե, այնուամենայնիվ, հարցը հասնում է դավաճանության, խաբված կինը հնարավորություն ունի երբեք չիմանալ այդ մասին: Կույսերն առանձնանում են զգուշավությամբ: Եթե Կույսը հանդիպեց այն կնոջը, հանուն որի նա կարող է վտանգի ենթարկել ժամանակով փորձված և սրտին մոտ հարաբերությունները, նա ամեն դեպքում դժվար ցանկանա անել այդ: Եթե նույնիսկ անի էլ, գաղտնիքը կմնա չբացահայտված:

Կշեռքների անկայունությունը հազվադեպ է բացահայտվում, սակայն նրանք հաճախ են ժամանակ անցկացնում 2 և նույնիսկ ավելի կրակների միջև: Այս նշանի տղամարդիկ կարողանում են եթե ոչ կառավարել, այլ առնվազն վերահսկել իրենց զգացմունքները` տալով իրենց ընտրյալներին այն, ինչին նրանք արժանի են, և վերջիններս կարող են երկար ժամանակ չնկատել` իրականում ինչ է տեղի ունենում: Նա հատուկ ջանքեր չի գործադրում  իր դավաճանությունը թաքցնելու համար, սակայն ճշմարտությունը ջրի երես դուրս չի գալիս:  Սա պարադոքս է, որը հավանաբար հնարավոր է դառնում այն պատճառով, որ կշեռքները կարողանում են ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք ձեռնտու են բոլորին: Խաբեբան կարող է բացահայտվի միայն հանգամանքների անհավանական զուգադիպության հետևանքով:

Շատ խանդոտ կամ զուգընկերոջը այնքան էլ լավ չհասկացող կանայք կասկածում են նույնիսկ ամենահավատարիմ  և չափազանց  բարոյական տղամարդկանց: Բնականաբար, անկախ քեզնից մտածմունքների մեջ կընկնես, երբ մեկ քո գլխին թափվեն վարդի թերթեր, մեկ էլ հանկարծ նախատինքներ տեղան: Կարիճները  բարդ են, և հաճախ իրենք էլ չեն կարողանում գլուխ հանել սեփական զգացմունքներից: Նույնիսկ երբեմն հայտնվում են նրանք, ովքեր ցանկանում են օգնել` անմեղ, դյուրահավատ մարդիկ, ովքեր չեն պատկերացնում`  ինչ բեռ են  վերցնում իրենց ուսերին: Կարիճը դավաճանությունից հետո այնքան խորամանկ է դառնում, որ կարող է ինքն իր պատրաստած  թակարդն ընկնել: Նա խաբեության մեծ ծրագրեր է մշակում, սակայն էմոցիոնալ բռնկման պահին կարող է ինքն իրեն մատնել:

Նույնիսկ ամենալուրջ Աղեղնավորն էլ միշտ փոքր-ինչ անդադար է: Արկածների հանդեպ նրա ծարավն անսպառ է, ռոմանտիկ բնույթի արկածները բացառություն չեն: Դավաճանության դեպքերի մասին նա չի էլ մտածում, այդ պատճառով էլ իրեն մեղավոր չի զգում, ուղղակի այդպես է ստացվել: Մինչ նման հաղթանակ գրանցելն Աղեղնավորը հավանաբար կպատմի ինչ-որ մեկին` ինչ է պատրասվում անել, պարզապես նրա համար, որ իրեն ետ պահեն: Լսելով, որ դրանում ոչ մի բարդ բան չկա, նա անմիջապես կկորցնի հետաքրքրությունը իր առջև դրված առաջադրանքի հանդեպ: Արգելված պտուղն Աղեղնավորին ձգում է միայն այն պատճառով, որ բարձր է կախված. գաղտնիքն այս նշանի ներկայացուցիչների համար չէ:

Այծեղջյուրը երկար ժամանակ ծրագրեր է կազմում և մանրամասնորեն դրանք ուսումասիրում: Դա ռոմանտիկ հարաբերություններին վերաբերում է ոչ պակաս, քան կյանքի մյուս ոլորտներին: Նույնիսկ դեռ շատ ավելի առաջ, քան կինը կնայի նրա կողմը, Այծեղջյուրը կկշռադատի բոլոր «կողմ» և «դեմ»-երը, սեփական կարծիք կկազմի այն մասին, թե ինչպես կդասավորվեն իրենց հարաբերությունները, և ինչպես ինքը պետք է դրանք գաղտնի պահի: Նախքան այլ կնոջ հետ պայմանավորվելը, նա քեզ կսովորեցնի այն փաստին, որ զբաղված է և չի կարող քեզ շատ ժամանակ հատկացնել, նա կգծի զբոսանքների ուղղությունները և կընտրի այն վայրերը, որտեղ կայանալու է ռոմանտիկ հանդիպումը, նա ամեն ինչ է նախատեսում…դավաճան այծեղջյուրին հեշտ է բացահայտելը, քանի որ նա մեկը մյուսի ետևից հիմար սխալներ է գործում` հոգում հասկանալով` ինչի դա կբերի, սակայն գաղտնի հուսալով, որ դրանք աննկատ կմնան:

Ջրհոսը չի սիրում թաքնվել, և եթե ստիպված լինի դա անել, իրեն անհարմար է զգում: Գաղտնի հարաբերություններն այս նշանին հաճույք չեն պատճառում, քանի որ լուրջ ջանքեր են պահանջվում բոլորից դա թաքցնելու համար, իսկ դրանց դիմաց փոխհատուցումը երբեմն ավելի համեստ է լինում, քան Ջրհոսն է սպասում: Բայց, այնուամենայնիվ, հակումը բազմազանությունների հանդեպ հաղթում է, և Ջրհոսը մտերմանում է ինչ-որ կնոջ հետ հենց այն պատճառով, որ նա նման չէ այն մյուսին:

Այս նշանի ներկայացուցիչները ճարպիկ դավաճաններ են:

Ձկները լավ գիտեն` ուր են տանում նման երազանքները և գործում են գաղտնի` օգտագործելով իր ողջ երևակայությունը`   իր կասկածելի հերոսությունները գաղտնի պահելու համար:  Այս նշանի տակ ծնված տղամարդը հմայվում է սեփական անսխալականությամբ ` կասկածելով, որ ցանկացած իրեն հանդիպող մարդ` առավել ևս դուք, նրա մեջ արկածախնդիր տղամարդու է տեսնում և դժվար թե ցանկանա նրա հետ լուրջ հարաբերություններ ունենալ:

Հավատարիմ եղեք ինքներդ Ձեզ:

Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ ՍիմոնյանՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան Արտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան