Ժաննա Բուտուլյանը մեկնաբանում է, թե ինչն է կապում իրեն ու Նարեկ Մակարյանին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օրերս համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն ու դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հանդես են գալիս հայտարարությամբ՝ «Երկրորդ անգամ միասին, իսկ թե ի՞նչ, դա դեռ թող գաղտնիք մնա»:Life.panorama.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ անակնկալ են պատրաստում Ժաննան ու Նարեկը: Մեզ հետ զրույցում, իհարկե, Ժաննան չբացեց փակագծերը, բայց նշեց.
«Մեր գաղտնիքը դեռեւս բացել չեմ կարող, միայն կնշեմ, որ անակնկալը տեղի կունենա փետրվար ամսին, այնպես որ կարճ ժամանակ է մնացել. Հուսամ՝ այն, ինչ պատրաստել ենք, իսկապես կարդարացնի մեր հանդիսատեսի սպասելիքները»:
Այն հարցին, թե գուցե Ժաննան կներկայանա Նարեկ Մարակարյանի տեսահոլովակում որպես հերոսուհի, վերջինս ժպտաց ու հավելեց. «Ոչինչ ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում, միայն խոստանում եմ՝ հետաքրքիր է լինելու»:
Շարունակությունը՝ այստեղ: