Արագ նիհարելու կարևոր կանոնները (լուսանկարներ)
LifestyleԳիտե՞ք, որ ճապոնացի կանայք համարվում են աշխարհի ամենանիհարները: Բացի այդ, Ճապոնիան համարվում է աշխարհի ամենաերկարակյաց մարդկանց երկիրը: Դրա պատճառներից մեկը ճիշտ սնունդն ու սնվելու ձևն է: Ներկայացնում ենք մի քանի կանոն, որոնց հետևելիս դուք կնիհարեք և գեղեցիկ մարմին կունենաք:
Մթերքները
Սնվելը մարդու առողջության և արտաքին տեսքի հիմքն է: Ճապոնացի կանայք սնունդի մեջ բացարձակ չեն օգտագործում բարձր կալորիականության մթերքներ: Նրանք ուտում են՝ բրինձ, ձուկ, կաղամբի բոլոր տեսակները, ջրիմուռ և կանաչ թեյ են խմում:

Պատրատում
Որպեսզի սնունդը հեշտ մարսվի, պետք է մթերքները գոլորշու վրա պատրաստել:Ճապոնացի կանանց հիմանկան մասը գոլորշու վրա են պատրաստում: Մթերքներն օգտագործում են միայն թարմ վիճակում, որպեսի օգտակար լինեն:
Ուտելը
Սնունդը պետք է քիչ չափաբաժնով ուտել: Պետք է հաճախ ուտել և փոքր բաժիններով:
Բրինձ՝ հացի փոխարեն
Հացաբուլկեղենի ամենօրյա օգտագործումը բերում է քաշի ավելացման: Ճապոնացիների հիմանական մթերքը բրինձն է համարվում: Այն կարելի է մատուցել բոլոր ճաշատեսակների հետ:
