Սա իմ ամենահիշարժան նվերներից մեկն է, որը կուղեկցի ինձ ողջ կյանքի ընթացքում. Ծովինար Մարտիրոսյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 18-ին, դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նշել է ծննդյան 31-րդ տարեդարձը, իսկ այսօր Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է ծննդյան անակնկալների, որդու շնորհավորանքի եւ ամուսնու կարեւոր նվերի մասին:
«Իմ ծննդյան տարեդարձները գրեթե միշտ շատ ուրախ են անցնում՝ շնորհիվ ամուսնուս եւ ընկերներիս: Նախ պետք է ասեմ, որ տոնական օրը սկսված էր դեռ հունվարի 17-ի գիշերը, երբ կեսգիշերը մեկնարկելուն պես մեր տուն եկան ընկերներս եւ գրեթե մինչեւ լույս միասին մի լավ ուրախացանք: Իսկ արդեն երեկ առավոտյան ուրախ օրս ապահովեցին ուսանողներս, երբ եկա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վարդան Աճեմյանի ստուդիա. ուսանողներս տոնական տորթով, հրավառություններով ու նվերներով ինձ էին սպասում ու հավատացեք, նրանց՝ նման անակնկալը ինձ շատ էր ուրախացրել եւ հուզել: Դե իսկ տոնական օրն էլ երեկոյան իր շարունակությունը ունեցավ արդեն մեր տանը»,- պատմեց դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ: