Հայ պաշտոնյաների շքեղ ավտոմեքենաները. ով ինչով է երթևեկում (Ֆոտոշարք)
LifestyleWnews.am-ը գրում է.
Մայրաքաղաքում շքեղ եւ մեծ չափսերի ավտոմեքենաների պակաս չի զգացվում. շատ զբոսաշրջիկներ անգամ զարմանում են, Հայաստանում այսչափ շքեղ ավտոմեքենաներ տեսնելով։
Ճոխ ու հազարավոր դոլարների հասնող ավտոմեքենաներից շատերի սեփականատերերը գործարարներն ու պաշտոնյաներն են։
Wnews.am-ը ներկայացնում է նրանցից մի քանիսի շքեղ ավտոմեքենաները.
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ըստ իր կողմից ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, ունի չորս ավտոմեքենա. Մերսեդես Բենց -500, ՎԱԶ- 21 124, Մերսեդես Բենց -600, Ռենջ Ռովեր սպորտ 4.2:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, նրան է պատկանում «Hummer» մակնիշի ավտոմեքենան։
Այս շքեղ «Rolls-Royce» սպիտակ ավտոմեքենան եւս Սամվել Ալեքսանյանինն է։
Nissan մակնիշի այս շքեղ ավտոմեքենան էլ պատկանում է Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին:
Գագիկ Ծառուկյանը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 7 ավտոմեքենա (BMW X -5, Տոյոտա Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4.0, Ռոլլս-Ոոյս B 12-6.7, Նիսան Պատրուլ, Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ, Ռենջ Ռովեր սպորտ 4.4):
Ըստ որոշ տեղեկությունների, նրան է պատկանում նաեւ զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երթևեկում է Toyota Land Cruiser մակնիշի ծառայողական ավտոմեքենայով, որի գնման համար պետական բյուջեից հատկացվել է 33 մլն դրամ։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջում է «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայով։
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն ունի 2 ավտոմեքենա Ռենջ Ռովեր-սպորտ եւ Բենթլի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ








