Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին 16 տարի անց
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային հսկիչ անցակետի տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1958 թ. ծնված Մայիս Բ-ին, որը 1998 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի (Բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը' կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին