ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել հայկական երկու գրավատների լիցենզիաները
ՏնտեսությունԿենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 19-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «Արմաստ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 248 և «ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 223 լիցենզիաները:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Կենտրոնական բանկի նախագահի հունվարի 13-ի որոշմամբ գրանցվել է «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղը: