Կառավարությունը սուբսիդավորում է Երասխ և Պարույր Սևակ համայնքների բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը
ՏնտեսությունՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Արարատի մարզպետարանին հատկացրեց 94 միլիոն դրամ: Գործադիրի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ Արարատի մարզպետարանի պատվիրատվությամբ մի շարք շինարարական ծրագրերի գծով գնման գործընթացների կազմակերպումն ու պայմանագրերի կնքումը 2015 թվականի բյուջետային տարվա վերջում իրականացնեlու հանգամանքով պայմանավորված, հնարավոր չի եղել այդ ծրագրերի գծով ֆինանսավորումն ու վճարումներն իրականացնել և այդ միջոցները` 92 մլն 674 հազար դրամի չափով ետ են վերադարձվել պետական բյուջե:
Փոխնախարարն ավելացրեց, որ 2015-ին չի վճարվել նաև Արարատի մարզի սահմանամերձ համայնքների Երասխ և Պարույր Սևակ գյուղերի բնակչությանը 2015-ի նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումը, ոը կազմում է 1 միլիոն 365 հազար դրամ: Նշված գումարն ուղղվելւ է նաև այդ խնդրի լուծմանը: