Հայաստանի պատկերասրահը հնարավոր է նոր շենք ունենա
ՄշակույթՀայաստանի ազգային պատկերասրահը հնարավոր է նոր շենք ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 20-ին տեղեկացրեց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
«Հուսով եմ, այս տարի պաշտոնապես կհայտարարվի, որ պատկերասրահը նոր շենք կունենա: Չգիտեմ, չեմ կարող ասել, թե որտեղ կլինի դա: Այս շենքը չի համապատասպանում ժամանակակից մարտահրավերներին»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արման Ծատուրյանը:
ՀԱՊ տնօրենը տեղեկացրեց, որ այն ցուցանմուշները, որոնք վատ վիճակում են, անհապաղ վերականգնում են անցնում: «Մեր երազանքներից է նաև, որ մեր վերականգնողական բաժինը կենտրոն դառնա: Այս պահին որոշակի բանակցություններ ենք վարում Ռուսաստանի Ի. Է. Գրաբարի անվ. Համառուսաստանյան գեղարվեստսկսն գիտավերականգնողական կենտրոնի հետ, այստեղ մասնաճյուղ բացելու շուրջ: Դա կլինի մի հզոր կենտրոն, և ռուսները պետք է ներդրումներ անեն այստեղ: Եթե հաջողվի նախագիծը, կունենանք տարածաշրջանային լավագույն հզոր կենտրոններից մեկը»,-հավելեց նա: