Mercedes Benz Fashion Week. Իրինա Շեյքը` Marc Cain Fashion Show ցուցադրության ժամանակ
LifestyleԲեռլինում մեկնարկել է Mercedes Benz Fashion Week Նորաձեւության շաբաթը: Երեկ իր հավաքածուն է ներկայացրել Marc Cain-ը, իսկ ցուցադրության հյուրն էր Իրինա Շեյքը: 30-ամյա ռուս մոդելը հայտնվել էր խստաոճ սեւ կոստյումով:




Իրինան տեղավորվել էր առաջին շարքում՝ Թայգեր Լիլի Թեյլորի (Queen-ի թմբկահարի դուստրը) ու Լենա Գերցկեի հարեւանությամբ:





Մինչ գործընկերները քայլում էին պոդիումով, մանեկենուհին բազմաթիվ օդային համբույրներ էր ուղարկում տեսախցիկի օբյեկտիվին:


