Քեյթ Միդլթոնի ոճը արքայազնի հետ ամուսնանալուց առաջ և հետո (լուսանկարներ)
LifestyleԴեռ 2000-ական թվականներին Քեյթ Միդլթոնը ոչ մի նշանակություն չէր տալիս իր ոճին, նա հագնում էր այն, ինչը այդ պահին իրեն հարմար էր, նա ազատ մասնակցում էր ուսանողական գեղեցկության մրցույթներին, կարող էր բեմ բարձրանալ թափանցիկ հագուստով, հաճախել ամեն տեսակի միջոցառումների:




2007-2007 թվականներին, երբ Քեյթը սկսեց պաշտոնապես հանդիպել արքայազնի հետ, նրա ոճի մեջ էական փոփոխություններ նկատվեցին, նա սկսեց նախապատվությունը տալ խիստ դասական ոճին:


Իսկ արդեն 2009 թվականին մի շարք ամսագրեր Քեյթին համարում էին ոճի խորհրդանիշ:
Եվ նա իրոք արժանի էր այդ կոչմանը, ոճոբանների և մոդելավորողների ջանքերի շնորհիվ և հրաշալի աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում Քեյթը մոռացնել տվեց աղջկական երբեմնի անփույթ կերպարը:
2011 թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ այդքան սպասված իրադարձությունը` Քեյթը և Ուիլյամը ամուսնացան:

