Կառավարությունն օժանդակում է դեղամիջոցներ արտադրող ընկերության ներդրումային ծրագրին
ՏնտեսությունՀՀ կառավարությունը «Լիկվոր» ՓԲԸ-ին թույլատրեց օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Լիկվորը հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտնաը նշեց, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
««Լիկվոր»-ը ներդրումային ծրագրով նախատեսում է ընդլայնել արտադրությունը և այդ նպատակով էլ ներկրում է 342 մլն դրամի նոր սարքավորումնե ր և հումք: Արտադրանքի ծավալները հասցվելու են տարեկան 642 մլն դրամի, որից 70-80 տոկոսն արտահանվելու է: Այս ընկերությունն ունի նաև GMP+ սերտեֆիկատ և կարողանում է արտադրանքն արտահանել Եվրոպական միություն և ԱՄՆ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: