Հայասատանը եւ Ռուսաստանը բանակցում են գազի սակագնի վերանայման հարցով
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին` Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Մենք գիտակցում ենք այդ հարցի կարևորությունը և, ելնելով դրանից, դիմել ենք Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցով: Բանակցություններն այս պահին ընթանում են»,- նշեց Զախարյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, Զախարյանը պատասխանեց. «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները և ինչ արդյունք կտան»: