Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ Արմենիա TV-ի հեռուստաընկերության ստեղծագործական անձնակազմի կողմից «Դոմինո»-ի եւ «Ֆուլ հաուս»-ի սիրված դերասանների համախմբման մասինLife.panorama.am-ն արդեն պատմել է, սակայն Բաբաջանյանի հեղինակած «Королева красоты» երգի մոտիվներով նկարահանված տեսահոլովակում «Դոմինո»-ի կենտրոնական հերոսուհիներ Աննա Գրիգորյանն ու Լիկա Սալմանյանը բացակայում են, ինչը շատերին առիթ է տվել մտածելու, թե վերջիններս «Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանում այլեւս չեն նկարահանվի:
Life.panorama.am-ն այս թեմայի շուրջ խոսել է «Դոմինո»-ի ռեժիսոր Հարութ Խալաֆյանի հետ.
«Իրականում տեսահոլովակը Արմենիա հեռուստաընկերության ստեղծագործական անձնակազմի գաղափարն ու աշխատանքն է, եւ նրանք էլ որոշել են, թե երկու սիթքոմների, ո՞ր հերոսներին հրավիրեն: Իհարկե, տեսնում ենք, որ «Դոմինո»-ի եւ «Ֆուլ հաուս»-ի բոլոր հերոսները ներառված չեն այդ աշխատանքում, ինչը շատ նորմալ է: Իմ տեղեկություններով՝ կոնկերտ Աննա Գրիգորյանն այդ օրը խիստ վատառողջ էր, դրա համար էլ չի կարողացել մասնակցել տեսահոլովակի նկարահանմանը, իսկ մնացած դերասաններից ես տեղեկություն չունեմ, քանի որ, կրկնում եմ, սա իմ նախագիծը չէր,- մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորն ու հավելեց,- Ինչ վերաբերում Աննայի եւ Լիկայի մասնակցությանը «Դոմինո»-ի հաջորդ եթերաշրջանում, պետք է նշեմ, որ առհասարակ «Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է քննարկվեն մոտ օրերս, որից հետո միայն հասկանալի կդառնա, թե դերասանական կազմը, թե սցենարական փոփոխությունները: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նրանք չեն լինի հաջորդ եթերաշրջանում, ոչ մի կոնկրետ քայլ ու միքտ չկա, որ նրանք չեն լինելու»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ