Չինացի 5 ամսական երեխայի մոտ 10 սմ պոչ է աճել (լուսանկարներ)
LifestyleՉինաստանի հարավ-արեւելքում գտնվող Չանշա քաղաքի մի բնակչուհի չի կարողանում «խելքի գալ» այն բանից հետո, երբ իր 5 ամսական տղայի մոտ աճել է մոտ 10 սանտիմետրանոց պոչ: Բժիշկները խորհուրդ չեն տալիս հեռացնել այն վիրահատական ճանապարհով, քանի որ կարծում են, որ դա կարող է անդառնալի վնաս հասցնել երեխայի առողջությանը: Այս մասին հաղորդել է Metro-ն:

Փոքրիկը ծնվել է ողնաշարի կոտրվածքով, որի հետեւանքով նրա մոտ բացակայում է ոսկորի մի փոքր կտոր: Բժիշկների խոսքերով, այս հիվանդությունը չի բուժվում: Ծնվելուց մի քանի օր հետո` երեխայի մոտ սկսել է պոչ աճել:

Ներկայումս երեխան 5 ամսական է, իսկ գոյացությունն արդեն աչք է զարնում: Տղայի մայրը դիմել է տարբեր բժիշկների, բայց վերջիններս նշում են, որ երեխայի պոչը կապված է նյարդային համակարգի հետ, հետեւապես դրա հեռացումը կարող է երեխայի մահվան պատճառ դառնալ: