Սելին Դիոնը փետրվարին կվերադառնա բեմ
LifestyleWww.1in.am-ը գրում է.
Երգչուհի Սելին Դիոնը փետրվարին կվերադառնա բեմ՝ հայտնում է People պարբերականը: Հունվարին նա կորցրել է ամուսնուն՝ Ռենե Անջելիլին, ապա եղբորը՝ Դանիել Դիոնին: Երկուսն էլ մահացել են քաղցկեղից:
Ներկայումս, ըստ գրաֆիկի, Դիոնի հերթական համերգը կկայանա փետրվարի 23-ին՝ Լաս Վեգասում: «Դա կցանկանար Ռենեն: Նա ուզում էր, որ Սելենը ելույթ ունենա և վերադառնա»,- պատմել է աղբյուրը: «Նա կնոջը գիտեր ավելի լավ, քան որևէ մեկը, և հնարավոր է՝ նա գիտեր, որ նրան հենց դա է անհրաժեշտ՝ ելույթ ունենալ»,- ավելացրել է նա:
Երգչուհին ընդհատել էր համերգային գործունեությունը ամուսնուն խնամելու համար: Նրանք ամուսնացել են 1994 թվականին, Ռենեն եղել է Դիոնի մենեջերը: