Այս դռնից այն կողմ միայնակ տղամարդու տունն է, որտեղից աղբը չի հանվել... 40 տարի. տեսեք, թե ինչ տեսք ունի այն ներսից (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բրիտանական Քլիտորպս քաղաքի բնակչուհիներից մեկը տեղի իշխանություններին դժգոհեց, որ հարևան տնից իր տուն առնետներ են թափանցում։ Սանիտարական խումբը ժամանեց դեպքի վայր, որպեսզի ստուգի հարևան շինությունը։ Այն ինչ նրանք գտան ներսում, շոկի ենթարկեց հավաքվածներին։ Շինությունը, մինչև առաստաղը, լցված էր աղբով։
Տանն ավելի քան 40 տարի ապրել է միայնակ մի տղամարդ։ Հատկանշական է, որ նա բավական առաքինի տեսք ուներ և լավ էր հագնվում, դրա համար էլ ոչ մեկի մտքով չի անցել, որ նրա տանն այս կարգի խոզանոց կհայտնաբերվի։
Վեց հոգի, մեկ ամիս շարունակ մաքրում էին տունը։ Ընդհանուր առմամբ այնտեղից դուրս բերվեց... 144 տոննա աղբ։













