Քիմ Քարդաշյանը մորը մեղադրել է գողության մեջ
LifestyleՔիմ Քարդաշյանը իր մորը ավելի քան մեկ միլիոն դոլար կվճարի Քանյե Ուեսթի լոգարանի համար թանկարժեք սպիտակ մարմարի համար: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի գալիք դրվագի անոնսում Քիմը վիճում է իր մոր՝ Քրիս Ջենների հետ (նկարահանումներն արված էին դեռ Քիմի հղիության ժամանակ): Քիմն ուզում էր Քանյե Ուեսթի լոգարանը երեսպատել թանկարժեք սպիտակ մարմարով: Պատվերով զբաղվում էր Քրիս Ջենները, սակայն մարմարը չէր բավականացրել։ Բարկացած Քիմն էլ մորը 1 մլն դոլար էր առաջարկել միայն թե նա գտնի տասը խոշոր մարմարե սալիկներ:
Քիմը մորը մեղադել էր գողության մեջ, քանի որ իր հաշվարկներով ավելի վաղ պատվիրված մարմարը պետք է բավականացներ: Քիմը սալիկը Իտալիայից էր պատվիրել, ու քանի որ մարմարի քանակությունը վաճառքում միշտ սահմանափակ է, Քիմը ստիպված է սպասել մինչեւ այն նորից կհայտնվի վաճառքում: