Իսրայելի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կհանդիպեն՝ պայմանավորվելու թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ
ԲլոգԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2009 թ. հունվարի 29-ին շվեյցարական Դավոսում ընթացող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի և Թուրքիայի՝ այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև տեղի ունեցած և «One minute» անվանումը ստացած սկանդալային բանավեճից հետո թուրք-իսրայելական հարաբերություններն ավելի սրվեցին, իսկ լարվածության գագաթնակետին հասան ընդամենը 1 տարի անց՝ 2010 թ. մայիսի վերջին՝ «Մավի Մարմարայի» հայտնի միջադեպից հետո:
Մինչդեռ Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող գործընթացների ազդեցությամբ, և հատկապես ռուս-թուրքայկան հարաբերությունների սրումից հետո թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականաչափ արագացավ. հիմնապատճառները՝ տարածաշրջանում առաջացած աշխարհաքաղաքական և տնտեսական նոր իրողություններն էին (հատկապես ռուսական գազը իսրայելականով փոխարինելու թուրքական իշխանությունների ծրագիրը), որոնք ընդհանուր երանգներով ավելի են մերձեցնում երկու երկրների շահերը:
Եվ ահա, մեծ է հավանականությունը, որ նույն Դավոսում, 7 տարի անց՝ արդեն ընթացիկ տնտեսական ֆորումի շրջանակներում, կհանդիպեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը՝ պայմանավորվելու թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի վերջնական ստորագրման հետ կապված...