Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Մենք ու մեր անորոշ ճանապարհը

Բլոգ

Ալեն Ղեվոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատմական օրինաչափություն է, որ Մեծ Մերձավոր Արևելքում միշտ պետք է լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության, պատերազմի մթնոլորտ լինի: Հավանաբար հնարավոր չի այլ կերպ: Մենք, որպես այդ մեծ տարածաշրջանի փոքր հյուսիսային պետություն, տարիներ շարունակ նույնպես գտնվում ենք լարվածության ու պատերազմի մեջ: Այս ընթաքում մեր պետական կառավարման պարադիգմը, որ տեղավորվել է «անվտանգության» գերակա պահանջմունքի բավարարման շրջանակում, արձանագրել է մի իրողություն. մենք մոտ 25 տարի գտնվում ենք «զարգացող երկիր» ձևակերպման ներքո՝ երբեմն մի փոքր բարելավելով, երբեմն էլ հետընթաց արձանագրելով այդ միջակայքում: Դրա համար կան օբյեկտիվ, ինչպես նաև շատ սուբյեկտիվ պատճառներ, որոնց, սակայն, ես չեմ անդրադառնա:

Այսօր, հաշվի առնելով ռեգիոնում առկա սպառնալիքների քանակն ու դրանց տեսակները, մենք վերոնշյալ պարադիգմից շեղվելու իրավունք դեռևս չունենք: Մենք դա շատ լավ գիտակցում ենք: Եթե սթափ նայենք ձևավորված իրավիճակին, տեսանելի կլինի, որ մեր պարագայում պետության օպերատիվ անվտանգության ապահովումը վերածվել է ռազմավարական գծի: Այսինքն՝ 25 տարի ամեն օր, ամեն ժամ մենք ապահովում ենք մեր անվտանգությունն ակտիվ սպառնալիքներից ու վտանգներից: Այսինքն՝ 25 տարի մենք ամեն օր «պատերազմի» մեջ ենք: Դա ծանր ու բարդ գործ է: Վստահ եմ՝ աշխարհի շատ-շատ զարգացած երկրներ ունակ չեն անգամ դրա 50%-ն ապահովել:

Կարևորելով անվտանգության ապահովման դոմինանտությունը՝ մենք իրականում ունենք նույնքան կարևոր ու խորքային քաղաքակրթական խնդիր ևս՝ հասկանալ, թե «ուր ենք գնում»: Հարցադրումը, իհարկե, ավելի շուտ փիլիսոփական, մշակութաբանական և միգուցե նաև հռետորական է, սակայն այս հարցի պատասխանն առանցքային է ցանկացած ազգի ու պետության գոյության, զարգացման հեռանկարի համար: Վերացարկվելով «աստվածընտրյալ» ու «գլոբալ առաքելություն ունեցող» փոքր ազգերին բնորոշ ընկալումից՝ մենք մինչ օրս մեզ համար չենք պարզել այս հանգամանքը:

Անդրադառնալով «ուր ենք գնում» հայեցակարգային հարցադրմանը՝ չենք կարող չհիշատակել «կողմնորոշման» շատ վիճելի ու նաև չարչրկված մոտեցումը: Բնականաբար վերացարկվելով «արևմտամետության» կամ «ռուսամետության»՝ որպես «լավ»-ի ու «վատ»-ի միջև ընտրություն կատարելու պարզունակ դիտարկումներից՝ մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ մեր անվտանգության օրակարգն ապահովվում է ՌԴ-ի հետ համագործակցությամբ, իսկ մեր տնտեսական հեռանկարի ու աշխարհընկալման օրակարգի մի շարք կարևոր օղակներ համադրելի են եվրոպականի հետ: Անդամակցելով ԵՏՄ-ի նման դեռևս անհասկանալի կառույցին, լինելով ՀԱՊԿ անդամ, լինելով ՆԱՏՕ-ի գործընկեր ու ԵԽԽՎ-ի անդամ երկիր, ինչպես նաև սերտ հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ՝ մենք իրականում մի տեսակ անորոշության մեջ ենք:

Մենք փորձում ենք քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից «լինել բոլորի հետ»: Սակայն մեր ներքին ընտրության՝ ներքին ինքնանույնացման տեսանկյունից մենք, կարծես, որևէ մեկի հետ, այնուամենայնիվ, չենք:

Փաստ է, որ երևի արդեն տարիներ, եթե ոչ դարեր շարունակ հատկապես հասարակական մակարդակում մենք «ռուսամետ» ենք: Իհարկե դրա համար եղել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, սակայն դա մեզանում երբեմն հիվանդագին ու վտանգավոր դրսևումներ է ունեցել և այսօր էլ շարունակում է ունենալ: Մենք «ռուսամետ» ենք, սակայն բավական ընտրովի. ասենք՝ կենցաղի ու մեր պատկերացրած բարոյագիտության տեսանակյունից մենք ավանդապաշտ ենք, իսկ մեր պետության շահերը պաշտպանելու տեսանկյունից՝ ռուսամետ:
Չնայած վերջին տարիներին հանրային ընկալման որոշակի փոփոխություններին՝ Արևմուտքը՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը, մեզանում սովորաբար դիտվում է որպես բավական խորթ, օտար աշխարհ: Միաժամանակ, սակայն, փաստ է նաև այն, որ «Արևմուտքը» չընդունող շատ քաղաքացիներ մեծ ցանկությամբ կցանկանային այնտեղ ապրել, վայելել նրա «բարիքները»: Այսինքն՝ արևմտյան բարեկեցության հեռանկարը մեզ համար ընդունելի է, սակայն մարդու ազատությունների/իրավունքների մասով մենք ունենք լուրջ վերապահումներ: Այսինքն՝ մեր մոտեցումները շատ հարցերում շատ հատվածային են:

Արևմուտքի քաղաքական մշակույթի հիմքում մարդու ազատության գաղափարն է, մինչդեռ ռուսական քաղաքական մշակույթը դոմինանտ արժեք համարում է ռուսական պետությունը:

Վերոնշյալ երկու տարբերակներից բացի, կա նաև այսպես կոչված «երրորդ՝ սեփական ուղու» գաղափարը, որը հանգում է պատմական անցյալի վերագնահատման միջոցով ապագայի տեսլականի կառուցմանը: Այս տարբերակը, չնայած իր մեջ առկա ռացիոնալիզմի հատիկներին, նույնպես ավելի շուտ անորոշության տիրույթում է և ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան տալիս դրանց պատասխանները:

Պետությունը, որը չգիտի, թե ուր է գնում, դատապարտված է: Անգամ այսօրվա խառը պայմաններում, երբ անվտանգության մեր օրակարգը դոմինանտ է, մենք պետք է գիտակցենք, որ միայն սեփական անվտանգության ապահովմամբ մենք, այնուամենայնիվ, պարտվում ենք: Եթե զարգացման տեսլականն անորոշ է, եթե ներքին իրական բարեփոփոխումները մեր օրակարգի մաս դեռ չեն կազմում, եթե քաղաքական պատասխանատվությունը ֆիկցիա է, ու չկա վերահսկելիության անհրաժեշտ մակարդակ, եթե մտավորականը դե ֆակտո ազատ/ազնիվ չէ, իսկ հոգևորականը՝ խիզախ, ապա մենք պետք է շարունակենք մեր ապագան կապել միայն մեր զինվորի հետ: 
Իսկ դա ենթադրում է գոյատևման ռազմավարություն:

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը