Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը ծրագրում են երեխա ունենալ
LifestyleՋոնի Դեպն ու նրա երիտասարդ կինը ՝ Էմբեր Հերդը պատրաստվում են երեխա ունենալ, գրում է celebdirtylaundry.com–ը:
29-ամյա Հերդի հղիության մասին կասկածների համար առիթ էր դարձել ամուսինների պահվածքը վերջին աշխարհիկ միջոցառումներից մեկում, որը նրանք միասին են այցելել:
Ինչպես պատմել են զույգի ընկերները, Էմբերը տեւական ժամանակ է կտրականապես հրաժարվում է ոգելից խմիչքից, իսկ 52-ամյա Դեպպն էլ այլեւս չի ծխում իր սիրելի կնոջ ներկայությամբ:
Բացի դրանից Ջոննին սկսել է խանութներում ավելի մանրակրկիտ ընտրել սննդամթերքը ու հիմնականում գնումները մենակ է անում ՝ առանց կնոջ:
Ամուսինները դեռ չեն մեկնաբանում Էմբերի հղիության մասին լուրերը։