ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել
ԲլոգԿնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինսկի խմբի համանախագահ երկրները հստակ ուղերձ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին առ այն, որ այդ կառույցում ձեռնարկված ցանկացած քայլ, որը չի տեղավորվում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցային ձևաչափում, կարող է հարված հասցնել ողջ կարգավորման գործին:
Համանախագահները տեղին հիշեցնում են, որ միակ ընդունելի ձևաչափը հենց Մինսկի խումբն է, այն, ինչի մասին խոսում է հայկական կողմը, և ինչը փոխելու ցանկությամբ տառապում է Ադրբեջանը:
Ակնհայտ է, որ հակահայկական բանաձևերի օրակարգ ներառելը լուրջ հարված է ԵԽԽՎ հեղինակությանը, որի մասին ակնարկում են Մինսկի խմբի համանախագահները:
Հայտարարությունը նաև հստակ մեսիջ է իրար խառնված Ալիևի համար առ այն, որ ինչպես նավթից հարստացող Ադրբեջան կառուցել չստացվեց, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխել չի ստացվի: