Հարգանքի արժանի մարդ․ Ռոբերտ Դաունի կրտսերը հաշմանդամ տղային Երկաթե Մարդու ձեռք նվիրեց (լուսանկարներ)
LifestyleԴերասան Ռոբերտ Դաունի կրտսերը իր փոքրիկ երկրպագուին ձեռքի պրոթեզ նվիրեց, որը պատրաստվել էր 3D տպիչի միջոցով։ Պրոթեզը Դաունիի մարմնավորած հերոսի՝ Երկաթե Մարդու ձեռքն էր։ 7-ամյա Ալեքս Պրինգը իր նոր ձեռքը ստացավ անվճար։
Դաունի կրտսերը որոշեց համագործակցել Limbitless Solutions ընկերության հետ, ովքեր 3D տպիչների միջոցով։ Marvel ընկերությունը (Երկաթե Մարդու մասին կոմիքսները հրատարակող ընկերությունը) թույլատրեց արտադրության մեջ օգտագործել սուպերհերոսի կոստյումը։
49-ամյա դերասանը՝ միլիարդատեր Թոնի Ստարկի կոստյումով, և 7-ամյա փոքրիկը միաժամանակ բացեցին տուփերը, որտեղ գտնվում էին երկաթե ձեռքերը։ Այդ ժամանակ Դաունին ասած փոքրիկին․ «Կարծում եմ քո ձեռքը ավելի լավն է քան իմը»։