Սուպերմարկետում բանանի փաթեթավորման մեջ կարիճ են հայտնաբերել (լուսանկար)
LifestyleՄեծ Բրիտանիայի սուպերմարկետներից մեկի աշխատողները շոկային իրավիճակում են հայտնվել՝ բանանի փաթեթավորումներից մեկում 7.5 սմ երկարությամբ կարիճ հայտնաբերելով:
Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված այդ բանանները Մեծ Բրիտանիա էին ներմուծվել Կոստա Ռիկայից՝ անցնելով ավելի քան 8046 կմ ճանապարհ: Սակայն հետաքրքրականն այն է, որ երբ սուպերմարկետի վաճառողուհիներից մեկն առաջին անգամ նկատել է կարիճը բանանի տոպրակի մեջ, պարզվել է, որ այն այդքան երկար ճանապարհ կտրելուց հետո դեռևս ողջ է մնացել: Կարիճը հանձնվել է տեղի կենդանաբանական այգիներից մեկին, որը խոստացել է իր վրա վերցնել կարիճի հետագա խնամքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
