Wnews.am-ի ամենանորաձև աղջիկը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Դիանա Հախինյանը Wnews.am– ի հունվար ամսվա ամենանորաձև աղջիկն է: Օրվա look-ը բաժնում նրա լուսանկարն ամենաշատ ձայները ստացավ:
-Ողջույն կպատմե՞ս քո մասին:
-Անունս Դիանա Հախինյանն եմ , բայց բոլորն ինձ դիմում են Դանկա: 19 տարեկան եմ: Սովորում եմ Գեղարվեստի ակադեմիայի Դիզայնի բաժնում՝ 3-րդ կուրսում: Ունեմ շատ հոբբիներ, սիրում եմ ստեղծագործել, հետաքրքրվում եմ բժշկությամբ: Սիրում եմ ուրախ տրամադրությամբ մարդկանց:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա քեզ համար կարեւոր:
-Նորաձևությամբ հետաքրքրվել եմ 13 տարեկանից: Ոճս անվանում են grunge style : Սիրում եմ ինձ գտնել կտորների , շորերի , կոշիկների, աքսեսուարների մեջ: Կարևո՞ր: Իհարկե կարևոր է …Rachel Zoe-ի բառերն են. “style is a way to say who you are without having to speak”
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես:
-Սիրում եմ էլեգանտ սև գույնը, այն գերակշռում է իմ պահարանում…սպիտակ, մուգ կարմիր, մոխրագույն մշտական գույներս են: Սիրում եմ բարձր պլատֆորմով կոշիկներ և յուրահատուկ պայուսակներ: Ինձ համար շատ կարևոր է լավ տրամադրությունը, փորձում եմ երբեք չարթնանալ վատ տրամադրությամբ: Դրանից է կախված նաև թե ինչ կհագնեմ ես այդ օրը:
-Եթե քո մասին երբևէ գիրք գրեն, ի՞նչ կլինի գրքի վերնագիրը և ի՞նչ նկար կլինի շապիկին:
-Վերնագիրը կլինի Your secret will be safe with me … Շապիկն էլ կլինի սև, իսկ վերևի աջ անկյունում ծիածանի գույներով փայլ կլինի: 
-Ո՞րն է ամենատպավորիչ վայրը, որտեղ երբևէ եղել ես:
-Ամենատպավորիչը, երբ ես ներս մտա Սանկտ Պետերբուրգի Ս. Իսահակ տաճարը: Տպավորիչ էր նրա ստեղծման պատմությունը, այդ գեղեցկությունը, որի համար մարդիկ նվիրում էին իրենց կյանքը:
-Ինչի՞ մասին ես երազում:
-Երազում եմ տեսնել երկինքը մեծ հեռադիտակով, տեսնել աստղերը: Երազում եմ թռնել օդապարիկով: Երազում եմ սովորել լողալ, երազում եմ մեկնել Շոտլանդիա, իսկ մնացածը ոչ միայն երազանք են, այլ նաև նպատակ, որոնց ես ձգտում եմ հասնել: 

