Վիկտորիա Բեքհեմը ամուսնու եւ որդու համար նոր աշխատանք է գտել
LifestyleԱրդեն մեկուկես տարի է, ինչ Վիկտորիա Բեքհեմը փորձում է լոնդոնյան նախկին մթերային խանութը վերածել “շոու-ռումի”, որտեղ կներկայացնի իր դիզայներական աշխատանքները: Բուտիկի բացումը սարերի հետեւում չէ, մանավանդ, որ Վիկին արդեն իսկ ունի երկու վստահելի աշխատակից:):
Վերջին հարցազրույցներից մեկում դիզայները հայտարարել է, թե չի բացառվում, որ իր խանութ-սրահում այցելուներին սպասարկեն նաեւ ամուսինն ու ավագ որդին.“Ինձ դուր է գալիս այս բիզնեսը: Ես անձամբ կաշխատեմ գնորդների հետ: Ով գիտի, գուցե Դեւիդը այցելուների համար դուռը կբացի, իսկ Բրուքլինը կդառնա հանգստյան օրերի վաճառող”:


