Աղի բլիթ փորձելու կարիք չունեմ, քանի որ արդեն կողքիս է ընտրյալս. Սոնե Սիլվեր
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ինչպես բոլորը` երգչուհի Սոնե Սիլվերն էլ հաճախ է փորձել աղի բլիթ` սիրելիին երազում տեսնելու ակնկալիքով, սակայն այս տարին բացառություն կլինի Սոնեի համար.
«Արդեն աղի բլիթ փորձելու կարիք չունեմ, քանի որ կողքիս է ընտրյալս: Անկեղծ ասած` նրան երբեք երազումս չեմ տեսել: Միշտ այլ բաներ եմ տեսել, բայց ամեն դեպքում տոնը կարեւորում եմ, քանի որ այն սեր է խորհրդանշում»,-ասում է երգչուհին, որը ոգեւորությամբ նշում է թե Սուրբ Սարգսի, թե Սուրբ Վալենտինի տոները.
«Քանի որ երկար տարիներ մեզ մոտ ավելի մեծ շուքով նշվում էր Վալենտինի տոնը, ես էլ էի այդ տոնին ավելի շատ պատրաստվում, բայց հիմա նաեւ արդիական է Սուրբ Սարգսի տոնը, որը եւս սիրով նշում ենք: Կարծում եմ` այս տարի էլ սիրելիիս հետ կնշենք այս տոնը: Մեզ միայն առիթ է պետք, որ միասին լինենք»:
Երգչուհին բոլորին մաղթում է, որ սիրվեն եւ լինեն սիրված.
«Մաղթում եմ, որ միմյանց հանդեպ ունենան փոխադարձ հարգանք եւ լինեն երջանիկ: Սերն ամեն ինչ հաղթում է»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Մելինե Տոնոյանի