Այս աղջիկը 20 աստիճան սառնամանիքին փախավ տանից այս տեսքով… նրան այլևս երբեք չեն տեսել… (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Երիտասարդ ժամանակ, շատ աղջիկներ՝ չլսելով մայրիկներին և մեծահասակներին, ձմռան ցրտին տանից դուրս էին վազում շատ բարակ զուգագուլպաներով՝ չմտածելով և չանհանգստանալով հետևանքների մասին. Ցիստիտ, կանացի սեռական օրգանների բորբոքում…
Տարիներ են անցել, բայց ոչինչ չի փոխվել: Հիմա այդ աղջիկներն իրենք են «ձանձրալի» մայրիկներ դարձել:
Օրերս ԱՄՆ-ում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Սառնամանիքի, ալկոհոլի և հիմար սխալի զոհ է դարձել 21-ամյա Էլիզաբեթ Լյուբկան: Աղջիկը, մինչև ուշ գիշեր, եղել է ակումբում:
Երեկույթի ամենաթեժ պահին, նա վիճել է ընկերների հետ և դուրս է եկել փողոց՝ կարճ շորտերով և ցանցանման զուգագուլպայով: Փողոցում -21 °C է եղել: Իսկ որպես վերնազգեստ, բարակ բլուզ է եղել հագին:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է աղջիկն ընկել գետնին առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Մի քանի ժամ հետո եկել են ոստիկանության աշխատակիցները և գտել են աղջկա սառցահարված դիակը: Աղջիկը մահացել էր ցրտահարությունից:
Աղջկա մայրը խոստովանել է, որ իր աղջիկը տառապել է հարբեցողությամբ, և նույնիսկ բուժում է ստացել դրա դեմ:
Ըստ փորձագետների եզրակացության՝ աղջկա արյան մեջ ալկոհոլի քանակը հինգ անգամ գերազանցել է թույլատրելի նորման: Չնայած այս ամենին, Լիզզիի ընկերներն ասում են, որ նա շատ լավ և բարի աղջիկ է եղել:
Տարածեք այս նյութը. այն կարող է ինչ-որ մեկի կյանքը փրկել:
Էլիզաբեթի պատմությունը դառը, բայց շատ ուսուցողական է:

