Ես սիրում եմ քեզ, բոբոշիկ. Սիրո տոնին հաճելի ծուղակում են հայտնվել Արամեն եւ Աննա Թովմասյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիտասարդների և սիրո բարեխոս, ամենասիրված սրբերից Սուրբ Սարգիս զորավարի օրը Life.panorama.am-ը շարունակում է հաճելի ծուղակ պատրաստել հայտնի զույգերի համար:
Արամեն եւ նրա կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, կրկին կարծելով՝ մեր միջոցով իրար անակնկալ են մատուցում՝ հայտնվել են մեր գեղեցիկ անակնկալի կենտրոնում: Նրանք միմյանց մեր միջոցով սիրո խոստովանություն են անում: Արամեն ու Աննան իրենց ապրած սիրով կրկին ու կրկին ապացուցում են, որ սիրո ուժն անհաղթ է, իսկ սիրո մեջ՝ կյանքն ավելի գեղեցիկ:
Արամեի սիրո խոստովանությունը՝ Աննա Թովմասյանին.
- Իմ Աննա, սիրում եմ քեզ ամենաջերմ սիրով, ոչ պատկերացնում եմ եւ ոչ էլ ուզում եմ պատկերացնել իմ կյանքն առանց քեզ: Սիրո բարեխոսի՝ Սուրբ Սարգսի, միջոցով ուզում եմ մեզ մաղթել, որպեսզի մեր ընտանիքը մեծանա եւ ավելի երջանկանա: Ես սիրում եմ քեզ, բոբոշիկ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ