Ռոտերդամում կտեղադրվի լողացող անտառ
Lifestyle1in.am-ը գրում է.
2016 թվականի մարտին 20 լողացող ծառերից կազմված անտառ կիջեցվի Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում, հայտնում է boredpanda.com-ը: Նախագծի հեղինակներն են տեղի արվեստի կոլեկտիվի անդամները, ովքեր ոգեշնչվել են Խորխե Բակերի In Search Of Habitus անվանումով արվեստի գործից: 2014 թվականին հաջող փորձ կատարելուց հետո խումբը համարում է, որ կարելի է առաջ անցնել:
«Ծառերը կնվիրի Bomendepot-ը: Ամեն անգամ, երբ քաղաքի մի մասը նորացվում է, ծառերը հեռացվում են: Անցյալում այդ ծառերը ոչնչացվում էին: Այժմ քաղաքի հանրային աշխատանքների բաժանմունքը դրանք պահում է Bomendepot-ում…»,- գրված է նախագծի կայքում: