Նոր ֆոտոսեսիայում Վերա Բրեժնևան անճանաչելիորեն փոխվել է (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Երգչուհի և Կոնստանտին Մելաձեի կինը` Վերա Բրեժնևան, զարդարել է ռուսական Tatler պարբերականի շապիկը: Շքեղ ֆոտոսեսիայում Բրեժնևան նկարվել է կեղծամով և բուլդոգի հետ:
Հարցազրույցում երգչուհին կիսվել է գեղեցկության գաղտնիքներով: «Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, սակայն ելույթների համար և սանրվածքը, և դիմահարդարումը անում եմ ես ինքս: Շաբաթական 3 անգամ, իսկ ավելի լավ է՝ 5, ես զբաղվում եմ սպորտով: Շրթունքների փայլ չեմ սիրում` դրան կպչում են մազերը: Բույրերից նույնպես չեմ օգտվում: Ես շատ զգայուն հոտառություն ունեմ»,- պատմել է նա:





